Ուրուգվայի խորհրդարանը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին
Գլխավոր » Լրահոս » Ուրուգվայի խորհրդարանը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին

Ուրուգվայի խորհրդարանը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին

Ուրուգվայի խորհրդարանը հայտարարություն է ընդունել, որով կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին։

Հայազգի պատգամավոր Խոսե Լուիս Սաջյանի նախաձեռնությամբ՝ Ուրուգվայի պատգամավորների պալատի նիստի ընթացքում պատգամավորները անդրադարձել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։

Սաջյանի նախաձեռնությունը ստացել է խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների աջակցությունը, ովքեր իրենց ելույթներում hպարտությամբ ընդգծել են, որ Ուրուգվայն առաջին երկիրն է, որ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Պատգամավորներ Խոսե Լուիս Սաջյանը, Աննա Օլիվերան և Պեդրո Խիսդոնյանը խոսել են նաև Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված էթնիկ զտումների, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների մասին՝ հիշեցնելով, որ Ուրուգվայի խորհրդարանը միաձայն ընդունել է հայտարարություն, որով կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին։

1