Ո՛չ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները խախտելուն
Եվրոպայում գործող իր բոլոր անդամ-կազմակերպությունների անունից ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը խստորեն դատապարտում է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Մարինա Կալյուրանդի, Տրաիան Բասեսկուի և Ժելյանա Զովկոյի հայտարարությունը Հայաստան-ի և Արցախ-ի միջև նոր մայրուղու շինարարության վերաբերյալ :
Դժբախտաբար, այսպիսի հայտարարությունները ոչ միայն վնասակար են խաղաղության գործընթացի համար, այլև խախտում են մարդու հիմարար իրավունքները, տվյալ դեպքում՝ Արցախի ժողովրդի ազատ տեղաշարժման և զարգացման իրավունքը: Այս իրավունքներն անքակտելի են և ոչ մի կերպ պայմանավորված չեն երկրի կարգավիճակով: Այսպիսով այս հայտարարությունը վնաս է հասցնում Եվրոպական Խորհրդարանի արժանահավատությանը որպես ժողովրդավարության պաշտպանի :
Սույն հայտարարության հեղինակներն իրենց «աներեր աջակցությունն» են հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբին և հետևաբար նաև դրա հիմնարար սկզբունքներին: Որքանո՞վ է տրանաբանական հայտարարել այս մասին և հաջորդ նախադասության մեջ պնդել, որ հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:
Յուրաքանչյուրի համար, ով նույնիսկ մակերեսորեն է ծանոթ է բանակցային գործընթացին, պարզ է, որ այս հայտարարության էությունը, փաստորեն, խաթարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքները և այն ամենը, ինչի շուրջ մինչ այժմ պայմանավորվածություն է ձեռք բերվել :
Անկախ նրանից, թե դա նպատակաուղղված է արվել, թե ոչ, ներքուստ իրարամերժ այս հայտարարությունը, ցավոք, բառացիորեն արտացոլում է Ադրբեջանի պաշտոնական քաղաքականությունը, այն է՝ լիովին մեկուսացնել Արցախի բնակչությանը: Դժբախտաբար, այս հայտարարությունը նաև խրախուսում է մի ռեժիմի ռազմատենչ և ատելության հռետորաբանությունը, որը հայտնի է խոսքի ազատության նկատմամբ բռնությամբ, սկանդալային, և լայնալածալ կոռուպցիոն մեխանիզմներով (Ադրբեջանական լվացքատուն), ինչպես նաև ժամանակակից ստրկություն խրախուսելով : Այս ամենը պարբերաբար հայտնվում է հետաքննող լրագրության հայտնի հարթակների ուշադրության կենտրոնում :
Որպես Եվրոպայի քաղաքացիներ մենք վստահ ենք, որ Եվրամիությունը արժեքների վրա հիմնած միություն է: Մենք հավատում ենք, որ Եվրոպական խորհրդարանի անդամները, այս դեպքում այն հիմնական քաղաքական խմակցություններից, ինչպիսիք են ԵԺԿ-ն և ՍԴԱԱ-ն, պատասխանատու են և այդ արժեքները պահպանելու բարոյական պարտավորություն ունեն:
Հետևաբար, մենք կոչ ենք անում այս հայտարարության հեղինակների զերծ մնալ ճնշման հռետորաբանությունից, բնիկ ազգաբնակչության մեկուսացումը խրախուսելուց և փոխարենը բարձրաձայնել այն փաստը, որ Արցախի ժողովուրդը ներկայումս ստիպված է համաշխարհային համաճարակը միայնակ հաղթահարել:
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակ