Շուշիի (հարսանիք լեռներում) ռազմագործողության քաղաքական որոշում կայացնողները Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում․ 9 մայիսի 1992թ․
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ

Շուշիի (հարսանիք լեռներում) ռազմագործողության քաղաքական որոշում կայացնողները Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում․ 9 մայիսի 1992թ․

Արցախի Գերագույն խորհրդի նախկին քարտուղար Վլադիկ Հակոբյանի որդին՝ պատմական գիտություների թեկնածու Տարոն Հակոբյանը ֆեյսբոքյան իր էջում հրապարակել է բացառիկ պատմական կադրեր իր անձնական արխիվից՝ նկարահանված 09.05.1992 թվականին, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում: Տեսանյութի օպերատորը՝ Բենիկ Ղարախանյանն է։ Տարոն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես նշել է․ «Կադրերում՝ Շուշիի (հարսանիք լեռներում) ռազմագործողության քաղաքական որոշում կայացնողները՝ ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի (ԳԽ) նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյան, ԳԽ քարտուղար Վլադիկ Հակոբյան, ԳԽ նախագահության անդամներ, ինչպես նաեւ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյան, Իգոր Մուրադյան, պատգամավորներ, կառավարության անդամներ եւ այլոք: Հ.Գ. Շուշի քաղաքի որոշ հատվածներում դեռ շարունակվում էին փողոցային մարտերը»:
1