Դաշնացությունը հեռացված լինելով հայրենիքից իր պայքարը տարավ անկախության գաղափարը վառ պահելով սփյուռքի մեջ
Հայաստանի Անկախության 29-ամյակի կապակցությամբ Լիբանանի «Վանա ձայն» ռադիոկայանը զրույցի է հրավիրել ՀՅԴ Բյուրոյի անդամ Բենիամին Պչաքճյանին։ Բյուրոյի անդամը շնորհավորել է ողջ հայությանը Անկախության տոնի առթիվ, անդրադարձել է Հայաստանի վերանկախացման պատմությանը, կարեւորել անկախության դերը Հայաստանի Հանրապետության առաջընթացում, ինչպես նաեւ խոսել Մայր հայրենիքում ՀՅԴ վերահաստատման եւ պետականաշինության գործում ունեցած անուրանալի դերակատարության մասին։
Զրույցի ընթացքում Բենիամին Պչաքճյանը անդրադարձել է նաեւ Արցախի հիմնախնդրին եւ Հայաստանի ներքաղաքական մի շարք հարցերի։
arfd.am