Հաղթանակների կարոտ ենք մնացել, և այս երթը պետք է դառնա հաղթանակի երթը․ Բագրատ Սրբազան
«Այս շարժումը, երթը, անձի կամ անձերի մասին չէ»,- Սևանում, երթից առաջ, ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Ես որևէ կերպ չեմ ուզի, որ սա դառնա կուռքերի շարժում, սա կուռքերի շարժում չէ, սա մարդկանց սրտերում արձանագրված տառապանքներից, նվաստացումներից ազատվելու, վերականգնվելու ու ինքնամաքրվելու շարժում է»,- հավելեց նա:
Քայլերթի մասնակիցները շարժվում են դեպի Սոլակ գյուղ:
yerkir.am