Այս իշխանությունները Հայաստանի ժողովրդին ուշադրություն չեն դարձնում, ուր մնաց սփյուռքին
Թուրքիան երկու նպատակ ունի Հայաստանի հետ հարաբերությունների բնականոնացման հետ կապված։ Առաջին՝ Հայաստանը կախյալ դարձնել Թուրքիայից, եւ երկրորդ` Արեւմուտքին ցույց տալ, որ քաղաքական գործընթացի մեջ է Հայաստանի հետ, իսկ դրա գինը կարող է լինել՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի խոչընդոտումը։
«Լուրերէն Անդին» հաղորդոաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը, որ ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձել է նաեւ Հայաստանի նախագահի անակնկալ հրաժարականին եւ Հայաստան- Թուրքիա հարաբերությունների բնականոնացման գործընթացին։