Ալիևը էրդողանին պետք է վճարի Արցախի օկուպացիայի համար. Թուրքիան չի թաքցնում իր ակնկալիքները. Մանուկյան (Տեսանյութ)

Ալիևը էրդողանին պետք է վճարի Արցախի օկուպացիայի համար. Թուրքիան չի թաքցնում իր ակնկալիքները. Մանուկյան (Տեսանյութ)

Տարածաշրջանը եռում է, Ադրբեջանը շատ ակտիվ գործում է արտաքին քաղաքական հարթակներում, որի ապացույցը ՌԴ նախագահ Վ․ Պուտինի այցն է Ադրբեջան և հարց է առաջանում, թե ի՞նչ է անում Հայաստանը։ Եվս մեկ անգամ հաստատվում է վաղուց շրջանառվող այն թեզը, որ Հայաստանը բանակցային պրոցեսներում ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ է նստած, այլ բանակցությունների սեղանի վրա է։ «ՓաստԻնֆոյի» եթերում ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Բանախոսի դիտարկմամբ, տարածաշրջանում երկար ժամանակ տարածաշրջանային հարցերում Հայաստանի դիրքորոշման արդյունքում Թուրքիան չէր համարձակվում խառնվել նույն արցախյան հակամարտությանը։ Արդեն 2019թ․ Թուրքիան խառնվում է տարածաշրջանային գործընթացներին, որը Հայաստանի կողմից որևէ արձագանքի չի արժանացել և 44-օրյա պատերազմին Թուրքիան ամբողջական ու լիակատար մասնակցություն ունեցավ և Ադրբեջանից դրա դիմաց գին է ակնկալում։ Այսօր մենք գործ ունենք մի վիաճկի հետ, երբ գրեթե բոլորից մերժված, բոլորի հետ հարաբերությունները փչացրած Հայաստանի պետություն կա և հարաբերությունները խորացնող՝ Ադրբեջան։

Անդրադառնալով թուրք-ադրբեջանական հարաբերություններին, բանախոսը նշեց, որ 1918թ․ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ձևավորման մեջ վճռական ներկայություն է ունեցել Օսմանյան կայսրությունը, բայց, նույնիսկ, 1918-1920թթ․ տարբեր տնտեսական ու քաղաքական հարցերում հակասություններ կային։ Անցնող 30 տարիների ընթացքում ևս թուրք-ադրբեջանական հարաբերությունները հարթ չեն եղել։ Կրտսեր եղբոր կարգավիճակով չէ, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ հարաբերություններ է պահպանել, դրան գումարած խորքային փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Ադրբեջանի քաղաքական համակարգում, երբ թուրք զինվորականները վճռական ներկայություն ու մասնակցություն ունեցան Արցախի օկուպացիային։

Անդրադառնալով կումունիկացիաների ապաշրջափակմանը, բանախոսը նշեց․ «Կոմունիկացիաների ենթադրյալ երթուղու ինքնարժեքը բավականին բարձր է։ Բոլոր ճանապարհների ապաշրջափակում ձևակերպումը Հայաստանի իշխանությունների մեղքով վերածվեց Նախիջևան-Մեղրի-Ադրբեջան-Հորադիզ-Բաքու երկաթուղու շահագործման»։
Մանրամասները՝ տեսանյութում։

1