«Վերելք»-ը հույս ստեղծեց նրանց համար, ովքեր ցանկություն ուենցան պայքարելու և հաջողության հասնելու
Գլխավոր » Երիտասարդական » «Վերելք»-ը հույս ստեղծեց նրանց համար, ովքեր ցանկություն ուենցան պայքարելու և հաջողության հասնելու

«Վերելք»-ը հույս ստեղծեց նրանց համար, ովքեր ցանկություն ուենցան պայքարելու և հաջողության հասնելու

Ամփոփվել է «Վերելք»-ի 3-րդ թողարկումը:

Սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել «Վերելք»-ի 3-րդ թողարկման ամփոփիչ միջոցառումը։

Շուրջ 8 ամիս տևած ծրագրի առաջին փուլում արցախցի երիտասարդները հնարավորություն են ունեցել ոլորտի լավագույն մասնագետների կողմից վարվող 12 դասընթացներում զարգացնել իրենց մասնագիտական կարողություններն ու հմտությունները, ինչպես նաև ձեռք բերել նոր գիտելիքներ։

Կազմակերպված քննության արդյունքում ծրագրի ընտրված 87 մասնակիցներից երկրորդ փուլ անցան 35-ը, որոնք էլ բաժանվեցին խմբերի, ստացան համապատասխան առաջադրանքներ և պատրաստվեցին այն ժյուրիին ներկայացնելու համար։

Միջոցառման առաջին կեսին 7 խմբեր ժյուրիին ներկայացրեցին իրենց պատրաստած բիզնես ծրագրերը։

Ժյուրիի կազմում էին ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգեանը, Yerevan City-ի Գլխավոր oպերացիոն տնօրեն Վաչէ Տէր-Ղուկասյանը, «Հալեպ» խանութների ցանցի հիմնադիր Ալին Մսրլյանը և «Օփթիմայզ քոնսալթինգ» ՍՊԸ գործադիր տնօրեն Հրայր Պարսումյանը։

Ժյուրիի կողմից մասնակիցներին տրված անհատական և խմբային միավորների, մասնակիցների կուտակած ներկայության միավորների և քննության միավորների հանրագումարով որոշվել են ծրագրի 9 շահառուները, ովքեր առաջին 9 ամենաբարձր միավորներ հավաքած մասնակիցներն էին, իսկ առաջին 3 մասնակիցները ճանաչվել են որպես ծրագրի հաղթողներ և «Վերելք»-ի կողմից արժանացել են դրամական պարգևների։

Վերելքի բոլոր 3 փուլերը հաղթահարած 25 մասնակիցները ստացել են հավաստագրեր։ «Վերելք»-ի կողմից շնորհակալագրեր են հանձնվել նաև դասընթացավարներին և ժյուրիի անդամներին։

«Վերելքի» ծրագրի ընտրված շահառուներն են․

1․ Մերի Ամիրջանյան

2․ Անի Հովհաննիսյան

3․ Աննա Հակոբյան

Անգելինա Դանիելյան

Նարեկ Հայրիյան

Մանուշակ Դանիելյան

Աննա Աղասյան

Էլինա Գասպարյան

Մարինա Ալեքսանյան

Միջոցառման երկրորդ կեսին տեղի է ունեցել ծրագրի ամփոփումն ու նվերների հանձնման արարողությունը, որին ներկա են գտնվել ԱՀ Սոցիալական զարգացման և միգացիայի նախարար Վահրամ Առաքելյանը, ԱՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամները, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամները, ՀՕՄ-ի Կենտրոնական և Հայաստանի շրջանային վարչության անդամները, ՀՅԴ ԲԵԳ պատասխանատուն, «Վերելք»-ի դասընթացավարները։

Հավաքական հզորացման ճանապարհով է, որ պիտի կարողանանք այսօրվա մեր այս անկումը վերափոխել վերելքի

Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանը, ով նշեց, որ ծրագիրն իրականացնելու գաղափարը ծնվել է Արցախում, 44-օրյա պատերազմից հետո, որը իրականցվեց, ապա՝ շարունակվեց նաև Սյունիքում, որի նպատակը երիտասարդության հետ կապ հաստատելն էր՝ տրամադրելով մասնագիտական դասընթացներ, օգնելով երիտասարդներին մնալ իրենց հողի վրա։
«Այս ծրագիրը ներառում է ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի ռազմավարական մի քանի ուղղություններ։ Առաջինը մենք ուզում ենք նեցուկ կանգնել արցախահայ երիտասարդներին, երկրորդ՝ կազմակերպել նորարար ծրագրեր։ Ծրագիրը հիմնված է կամավոր աշխատանքի վրա, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր դասախոսներին, ժյուրիի անդամներին»,-ասել է Հ․ Տեր-Գևորգյանը։

Խոսքն ուղղելով երիտասարդներին, նա նշել է, որ ծրագրի նպատակներից մեկը երիտասարդներին հայրենիքում պահելն է, ինչի համար և պատրաստ են նեցուկ կանգնել երիտասարդներին, որպեսզի կարողանան արժանապատիվ կյանք ունենալ՝ հակառակ բոլոր դժվարություններին։

«Վերադարձի տեսլականը բոլորիս մեջ թող չմարի։ Մենք պետք է վերադառնանք Ստեփանակերտ, Շուշի Ասկերան, և որպեսզի այդ ամենն իրականություն դառնա, պետք է  մեր անձնական կյանքում հաջողակ լինենք, բայց նաև մասնակցենք հասարակական, քաղաքական, միութենական, մշակութային աշխատանքների։ Միայն հանդիսատես չլինենք, որովհետև միայն հավաքական հզորացման ճանապարհով է, որ պիտի կարողանանք այսօրվա մեր այս անկումը վերափոխել վերելքի»,-ասել է նա։

Հովսեփ Տեր-Գևորգյանը խորին շնորհակալությունը՝ ՀՕՄ-ին, առանց որի օժանդակության անհնար կլիներ ծրագիրը կյանքի կոչել։ Նա նաև շնորհակալություն հայտնեց աշխարհասփյուռ հայ երիտասարդներին, ովքեր աշխարհի տարբեր անկյուններում կազմակերպել են ծրագրեր, որպեսզի գումար հավաքեն և օժանդակեն «Վերելք» ծրագրին։

Վերելք»-ը արդեն դարձել է համայնք

Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև ծրագրի կառավարումը ստանձնած «Օփթիմայզ քոնսալթինգ» ընկերության գործադիր տնօրեն Հրայր Պարսումյանը, ով շնարհակալություն հայտնեց ՀՅԴ ԲԵԳ-ին ծրագրի կառավարումը Օփթիմայզին վստահելու համար։

Նա իր խոսքում  նշեց, որ մեր դիմաց նոր մարտահրավերներ կան, որոնք ավելի ծանր և պարտավորեցնող են, որի համար էլ պարտավոր ենք հավելյալ ճիգ թափել և երիտասարդնեի կողքին լինել։

«Մի նպատակ պետք է լինի բոլորիս համար, այդ թվում երիտասարդների, որոնց հետ աշխատում ենք, զարգանալ, ինքնակրթվել, ավելի հզորանալ և վերջում վերադառնալ։ Դա պետք է լինի մեր նպատակը։ Մենք փորձեցինք մեր փորձառությունը «Օփթիմայզ» ընկերության միջոցով փոխանցել։ Մենք կատարեցինք մեր պարտականությունը, որպեսզի երիտասարդները չհուսալքվեն, չմտածեն արտագաղթի մասին, աշխատաշուկա մտնեն, բայց նաև իրենք իրենց վրա  պետք է աշխատեն և դառնան ավելի հզոր մասնագետներ»,-ասել է Հ․ Պարսումյանը։

Նա շնորհակալություն հայտնեց մասնակիցներին, որովհետև այն ինչով-որ երիտասարդությունը և արցախահայությունը ուղղակի գրելու կամ խոսելու թեմա չէ․

«Այդ ամեն ինչից հետո իրենք իրենց մեջ համբերություն են գտել գալու, լսելու իմ գործընկերներին՝ դասընթացավարներին և մտածեն առաջ գնալու մասին, ինչը իսկապես քաջալերերլի է»,-նշել է նա։

Հրայր Պարսումյանը շնորհակալություն հայտնեց նաև դասընթացավարներին և ժյուրիի անդամներին, ովքեր մեծ պատրաստակամություն դրսևորեցին ծրագրի ընթացքում։

Նա նշեց, որ «Վերելք»-ը արդեն դարձել է համայնք, որովհետև մասնակիցները դասըթնացավարների շնորհիվ կարողանում են աշխատանքային փորձուսուցում անցնել, աշխատանքի ընդունվել, մասնակցել դասընթացավարների կողմից անցկացվող դասերին։

«Վերելքի շահառուներին մենք փորձելու ենք կապել գործատուների հետ, անելու ենք ամեն ինչ, որ այս ծրագրի շրջանակում անցնեն աշխատանքի և ՀՕՄ-ի օգնությամբ մեկ տարվա կտրվածքով ունենանք աշխատավարձային ֆոնդի մասնակցություն»,-ասել է Հրայր Պարսումյանը։

Շատ մեծ հնարավորություն էր արցախցիներիս համար

Մասնակիցների անունից ելույթ է ունեցել Մերի Ամիրջանյանը, ով նշել է, որ շատ լավ է հիշում Հայաստան տեղափոխվելու առաջին օրը․

«Բոլորս շփոթված էինք՝ առանց տուն, առանց աշխատանք և երբ տեսա Վերելքի հայտարարությունը, իսկույն գրանցվեցի, որովհետև սա շատ մեծ հնարավորություն էր արցախցիներիս համար՝ մեր հմտությունները զարգացնելու համար։ Շնորհակալություն կազմակերպիչներին «Օփթիմայզ» ընկերությանը, ՀՅԴ ԲԵԳ-ին, ՀՕՄ-ին և դասըթնացավարներին։ Բոլոր մասնակիցների անունից շնորհակալություն՝ նման հնարավորություն ընձեռելու համար»,-ասել է նա։

Աշխատանքները շարունակական են լիենլու

Եզրափակիչ ելույթով հանդես է եկել ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը,ով իր խոսքում նշել է, որ «Վերելք»-ի ծրագիրը սկսելու պահին Արցախում կրկին հուսահատական վիճակ էր․

«44-օրյա պատերազմ, Արցախի կեսից ավելիի կորուստ, գաղթականներ Հադրութից, Շուշիից․ այդ իրավիճակում սկսեցինք այս աշխատանքը։ Վերելքը հույս ստեղծեց նրանց համար, ովքեր ցանկություն ուենցան պայքարելու և հաջողության հասնելու, նոր պայմաններում արժանապատիվ ապրելու համար։ Ցավոք սրտի, 2-րդ անգամ նման իրավիճակում հայտնվեցինք»,- նշել է նա։

Արա Պուլուզյանի խոսքով, թեև Հայ Յեղափոխական Դաշնակցությունը համարում են պահպանողական կուսակցություն, սակայն կարողանում են այս պայմաններում մթնոլորտ ստեղծել, այնպիսի մթնոլորտ, որ թե՛ արդիական լինի, թե՛ ժամանակի պահանջների հետ քայլի։

«Շնորհակալություն բոլոր մասնակիցներին։ Խոստանում և հավաստիացնում եմ, որ այս աշխատանքները շարունակական են լինելու  ՀՅԴ  կուսակցության կողմից և, վստահ եմ, նվիրատուների ու մյուս հոժարակամ և անհատույց կերպով ծրագրին օժանդակողների կողմից»,- իր խոսքի ավարտին հայտարարել է նա։

Ֆոտոշարք

Վ. Խաչատրյան

Ապառաժ

1