«Վերելք»․ Արցախցի երիտասարդներին խթանողն ու աջակիցը
2021թ. ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի կողմից հետպատերազմյան Արցախում մեկնարկեց «Վերելք» ծրագիրը, որի նպատակն էր նեցուկ կանգնել արցախցի երիտասարդներին, որպեսզի նրանք շարունակեն ապրել եւ իրենց ապագան կառուցել Արցախում:
2023թ.-ի բռնի տեղահանությունը արցախցի երիտասարդությանը նոր մարտահրավերների առաջ կանգնեցրեց։ Այդ նպատակով ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը որոշեց կյանքի կոչել «Վերելք»-ի 3-րդ ծրագիրը, որը օգնեց արցախցի երիտասարդներին Հայաստանի աշխատաշուկա մտնել եւ իրենց բիզնես-գաղափարները զարգացնել, ինչու չէ նաեւ՝ կիրառել եւ իրենց կյանքը շարունակել մայր Հայաստանում՝ փայփայելով Արցախ վերադարձի հույսը: