Վերադարձի երաշխիքը Արցախի պետական իշխանության գոյությունն է․ Արցախի թեմի առաջնորդ
Գլխավոր » Լրահոս » Վերադարձի երաշխիքը Արցախի պետական իշխանության գոյությունն է․ Արցախի թեմի առաջնորդ

Վերադարձի երաշխիքը Արցախի պետական իշխանության գոյությունն է․ Արցախի թեմի առաջնորդ

Պիտի բարձրաձայնենք, որ Արցախի հանրապետությունը կա, Արցախի հանրապետությունը պիտի շարունակի իր գործունեությունը և մենք բոլորս պետք է աջակցնենք նրա հզորացմանն ու շարունակականությանը։ «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

«Սեպտեմբերի 2-ը շարունակում է իր խորհուրդը պահպանել, ինքն անունը՝ Անկախության օր, ցույց է տալիս, որ մենք պիտի շարունակենք մեր անկախությունը պահել, դրանից վեհ զգացում չկա։ Եթե կորցնենք Արցախի պետականությունը, մենք Արցախը կկորցնենք երկրորդ անգամ ու հավիտյանս։ Այսօր մութ ուժերն ամեն ինչ անում են, որպեսզի Արցախի պետականությունը դադարի գոյություն ունենալուց, իսկ մենք պիտի ամեն ինչ անենք, որ Արցախի պետականությունը ամեն արցախցու առաքելությունն է, ուրեմն ատամներով պետք է պահենք մեր պետականությունը, Ազգային ժողովը, մյուս կառույցները։ Արցախ վերադարձի երաշխիքը Արցախի պետական իշխանության գոյությունն է»,- ասել է նա։

1