Վաղն առավոտ թող բոլոր լրատվականները գան Աղավնո. Աղավնոյի համայնքապետ
Աղավնոյի համայնքապետ, ՀՅԴ անդամ Անդրանիկ Չավուշյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է.
«Բերձորի խաղաղապահների պատասխանատուն երեկ եկավ ու պահանջեց, որ զենքերը հանձնենք: Ես էլ պահանջ ներկայացրի, որ զենքս կտամ, եթե ապահովվեն մեր անվտանգությունը: Հիշեցրի, որ հարևան գյուղերում մարդիկ են սպանվում ու առևանգվում, ասաց՝ կապահովենք: Խնդրում եմ բոլոր լրատվականները ներկայանան վաղն առավոտ Աղավնո՝ ներկա լինելու զենքերի հանձնման արարողությանը: Թող ապացույցներ լինեն, որ նրանք խոստացել են մեր ապահովությունը»: