Վաղ առավոտից ապօրինի խուզարկություններ են իրականացվում․ թիրախում նաեւ արցախցիներն են
Գլխավոր » Լրահոս » Վաղ առավոտից ապօրինի խուզարկություններ են իրականացվում․ թիրախում նաեւ արցախցիներն են

Վաղ առավոտից ապօրինի խուզարկություններ են իրականացվում․ թիրախում նաեւ արցախցիներն են

Վաղ առավոտից ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում, — այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը։

Նշենք՝  իրավապահները շարունակում են հետապնդել նաև Սրբազան Պայքարի կողմնակիցներին։ Նրանք խուզարկություններ են սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ բերման են ենթարկել նաեւ Պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանին։

Թիրախում նաեւ արցախցիներն են։ Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է. «Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանին (և Սրբազան պայքարին աջակցած մի քանի այլ արցախցիների) տեղափոխել են Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին (ավելի հայտնի իբրև ԱԱԾ քննչական)։

Այս պահին նրան ձերբակալում են՝ ՀՀ-ում իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների իրականացման կասկածանքով»։

1