Տոնոյանն ու Ղարիբաշվիլին քննարկել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակը
Գլխավոր » Լրահոս » Տոնոյանն ու Ղարիբաշվիլին քննարկել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակը

Տոնոյանն ու Ղարիբաշվիլին քննարկել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակը

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի համագործակցության հարցեր, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանում անվտանգային իրավիճակի և մարտահրավերների վերաբերյալ:

Երկու պետությունների պաշտպանության նախարարները կարևորել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ համագործակցության զարգացումը, պայմանավորվածություն են ձեռք բերել պաշտպանական ոլորտում համագործակցությունն ընդլայնելու և  մի շարք նոր ուղղություններ ներառելու վերաբերյալ:
 

Panorama.am

1