Տիկնիկային ներկայացումներ՝ Արցախի փոքրիկների համար
Գլխավոր » Լրահոս » Տիկնիկային ներկայացումներ՝ Արցախի փոքրիկների համար

Տիկնիկային ներկայացումներ՝ Արցախի փոքրիկների համար

Արցախի Մարտունու շրջանի համայնքների փոքրիկների համար հունվարի 7-ին մեկնարկել և մինչև հունվարի 12-ը կշարունակվեն տիկնիկային ներկայացումներ կազմակերպվել: Ծրագրի կազմակերպիչը Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակն է, հովանավորը՝ Արցախի Մարտունի քաղաքում բնակվող հայրենադարձ Շանթ Չարշաֆճեանը:

Ծրագրի շրջանակներում հունվարի 9-ին Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի դերասանները հանդես եկան Խնուշինակ գյուղում և Ճարտար քաղաքում:

Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանի խոսքով՝ տիկնիկային ներկայացումները կայացել են այն համայնքներում, որտեղ շենքային համապատասխան պայմաններ կան. ժամանել են նաև հարևան գյուղերի երեխաները:

«Երեխաները գոհ էին, իսկ մենք նորից ու նորից հասկացանք, որ նման ծրագրերի կարիքը մեծ է հատկապես գյուղական համայնքներում ու պետք է շարունակենք գործել նույն ուղեծրով»,- նշել է նա։

Լուսանկարները՝ Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի ֆեյսբուքյան էջից

1