Թույլ մի´ տուր ուրանալ․ Ապրիլի 23-ին կկայանա ջահերով երթ
Ապրիլի 23-ին՝ ժամը 19։15-ին, Հանրապետության հրապարակից կմեկնարկի պահանջատիրական ջահերով երթ, հայտնում է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը։
Այս տարվա ջահերով երթի կարգախոսն է՝ «Թույլ մի տուր ուրանալ, պահի´ր արժանապատվությունդ, պայքարի´ր հանուն արդարության»։