Թույլ մի՛ տվեք այս կործանարար իշխանության առաջնորդ հանդիսացող Նիկոլ Փաշինյանին կործանել Արցախը․ Դավիթ Գալստյան
Գլխավոր » Լրահոս » Թույլ մի՛ տվեք այս կործանարար իշխանության առաջնորդ հանդիսացող Նիկոլ Փաշինյանին կործանել Արցախը․ Դավիթ Գալստյան

Թույլ մի՛ տվեք այս կործանարար իշխանության առաջնորդ հանդիսացող Նիկոլ Փաշինյանին կործանել Արցախը․ Դավիթ Գալստյան

ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի ելույթը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստին․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

ողջունելով այս ամբիոնից հնչած իմ գործընկերների բոլոր կոչերը և հայտարարությունները՝ միանում եմ այդ հայտարարություններին, և իմ խոսքը ուզում եմ ուղղել Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին, անկախ ծնունդով որտեղից են․ լինեն մեր Հադրութից բռնի տեղահանվածները, Սյունեցիները, թե Գեղարքունիքի մարզում բնակվողները։

Թույլ մի՛ տվեք այս կործանարար իշխանության առաջնորդ հանդիսացող Նիկոլ Փաշինյանին կործանել Արցախը։ Դեռ հնարավորություն կա դեմն առնելու այս պարտության շղթայի, և մեր ու ձեր ջանքերի շնորհիվ է, որ կարող է փրկվել Արցախը։

Տե՛ր կանգնեք Արցախին, քանի որ Արցախը միայն արցախցիներինը չէ, այլ համայն հայությանն է։

Կրկնում եմ, թույլ մի՛ տվեք այս կործանարար իշխանությանն այսօր սկուտեղի վրա Արցախը մատուցել Ադրբեջանին»։

1