«Թույլ չեմ տա, որ Փաշինյանը խաբի ժողովրդին»․ Վարդան Օսկանյան
Գլխավոր » Լրահոս » «Թույլ չեմ տա, որ Փաշինյանը խաբի ժողովրդին»․ Վարդան Օսկանյան

«Թույլ չեմ տա, որ Փաշինյանը խաբի ժողովրդին»․ Վարդան Օսկանյան

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն անդրադառնալով Արցախի հիմնախնդրի շուրջ բանավեճին՝ ընդգծում է՝  Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, իբրև «1994 թվականից ի վեր  բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին», իր իսկ մեղքերը քավելու, իր սխալներն արդարացնելու դրսևորում է։ «1992 թվականից ԼՂ բանակցությունների առաջին գծում եմ եղել։ 2008-ին՝ բանակցային գագաթնակետին, ստացել ենք Մադրիդյան սկզբունքների փաստաթուղթը, որտեղ, առաջին անգամը լինելով, ամրագրվում էր ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և դա հաստատվում էր միջազգային հանրության կողմից՝ 3 համանախագահող երկրների կողմից, որ ԼՂ ժողովուրդն իրավունք ունի հանրաքվեի միջոցով որոշելու իր քաղաքական ճակատագիրը։ Սա, իսկապես եղել է մեծ հաջողություն»,- բանակցային գործընթացին անդրադառնալով՝ նշել է Վարդան Օսկանյանը։

Նախկին արտգործնախարարը շեշտեց նաև՝ բանակցային գործընթացի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ասածներն իրականության հետ որևէ աղերս չունեն, և ինքը, լինելով բանակցությունների ակունքում կանգնած դիվանագետ, քաջատեղյակ լինելով ամբողջ գործընթացից, թույլ չի տալու, որ Նիկոլ Փաշինյանը խաբի ժողովրդին։

Մանրամասն՝ ստորեւ

1