«Թույլ չեմ տա, որ Փաշինյանը խաբի ժողովրդին»․ Վարդան Օսկանյան
Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն անդրադառնալով Արցախի հիմնախնդրի շուրջ բանավեճին՝ ընդգծում է՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, իբրև «1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին», իր իսկ մեղքերը քավելու, իր սխալներն արդարացնելու դրսևորում է։ «1992 թվականից ԼՂ բանակցությունների առաջին գծում եմ եղել։ 2008-ին՝ բանակցային գագաթնակետին, ստացել ենք Մադրիդյան սկզբունքների փաստաթուղթը, որտեղ, առաջին անգամը լինելով, ամրագրվում էր ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և դա հաստատվում էր միջազգային հանրության կողմից՝ 3 համանախագահող երկրների կողմից, որ ԼՂ ժողովուրդն իրավունք ունի հանրաքվեի միջոցով որոշելու իր քաղաքական ճակատագիրը։ Սա, իսկապես եղել է մեծ հաջողություն»,- բանակցային գործընթացին անդրադառնալով՝ նշել է Վարդան Օսկանյանը։
Նախկին արտգործնախարարը շեշտեց նաև՝ բանակցային գործընթացի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ասածներն իրականության հետ որևէ աղերս չունեն, և ինքը, լինելով բանակցությունների ակունքում կանգնած դիվանագետ, քաջատեղյակ լինելով ամբողջ գործընթացից, թույլ չի տալու, որ Նիկոլ Փաշինյանը խաբի ժողովրդին։
Մանրամասն՝ ստորեւ