Թուրքիան խախտել է միջազգային օրենքները՝ վարձկաններ ուղարկելով Լեռնային Ղարաբաղ. շվեյցարացի պատգամավորներ
Գլխավոր » Լրահոս » Թուրքիան խախտել է միջազգային օրենքները՝ վարձկաններ ուղարկելով Լեռնային Ղարաբաղ. շվեյցարացի պատգամավորներ

Թուրքիան խախտել է միջազգային օրենքները՝ վարձկաններ ուղարկելով Լեռնային Ղարաբաղ. շվեյցարացի պատգամավորներ

Շվեյցարիայի Դաշնային խորհրդի 33 անդամ նամակ է հղել կառավարությանը՝ կոչ անելով ճնշում գործադրել Թուրքիայի վրա իր տարածքում, ինչպես նաև Հայաստանում, Սիրիայում, Լիբիայում և Իրաքում մարդու իրավունքների խախտումների համար: Պատգամավորները կառավարությանը կոչ են արել հետաձգել Թուրքիայի հետ ազատ առևտրի նոր համաձայնագրի ստորագրումը, քանի դեռ այդ երկիրը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը. հայտնում է Fırat գործակալությունը:

Օրենսդիրները նշել են, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիային առաջնորդել է բռնապետության՝ խեղդելով ընդդիմության և քննադատողների ձայները, ներառյալ՝ լրատվամիջոցներին, հեռացնելով անկախ դատավորներին և բանտարկելով ակտիվիստներին ու լրագրողներին:

Շվեյցարիայի օրենսդիրները հայտարարել են, որ ղարաբաղյան վերջին պատերազմի ժամանակ Թուրքիան վարձկաններ է ուղարկել Ադրբեջան, ինչը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Նրանց խոսքով՝ Անկարան նման մոտեցում է ցուցաբերել նաև Լիբիայում:

«Մենք խորապես հավատում ենք, որ Շվեյցարիայի մարդասիրական ավանդույթներն ու արժեքները, որոնց աջակցում են Համադաշնությունը, կշարունակվեն: Մենք վստահ ենք, որ այս հրատապ բողոքը կլսվի»,- ասվում է նամակում:

1