Թուրքիան ռազմական տեխնիկա է կուտակում Իրանի հետ սահմանին
Իպատասխան Ադրբեջանի հետ սահմանին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի լայնածավալ զորավարժությունների՝ Թուրքիան իր հերթին ռազմական տեխնիկա է ուղարկում Իրանի հետ սահմանին. հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Իրանի զորավարժությունները մեկնարկել են այսօր առավոտյան երկրի հյուսիսարևմտյան շրջաններում՝ Արդաբիլում, Արևմտյան և Արևելյան Ադրբեջաններում: Դրանք որակվել են վերջին տասնամյակների ընթացքում ամենամեծը:
Իրանա-ադրբեջանական հակամարտության պատճառը ադրբեջանցի քաղաքական գործիչների հակաիրանական հայտարարություններն ու սպառնալիքներն էին, ինչպես նաև իրանական բեռնատարների շուրջ ծագած խնդիրը: