Թուրքիան, ինչպէս այսօր, 105 տարի առաջ էլ ձգտում էր կատարելագործել հայոց բնաջնջումը եւ աւարտին հասցնել ամբողջական Հայաստանի հայաթափումը
Գլխավոր » Լրահոս » Թուրքիան, ինչպէս այսօր, 105 տարի առաջ էլ ձգտում էր կատարելագործել հայոց բնաջնջումը եւ աւարտին հասցնել ամբողջական Հայաստանի հայաթափումը

Թուրքիան, ինչպէս այսօր, 105 տարի առաջ էլ ձգտում էր կատարելագործել հայոց բնաջնջումը եւ աւարտին հասցնել ամբողջական Հայաստանի հայաթափումը

Իրանիխորհրդարանինախկինպատգամավոր, ԹեհրանիԱզատհամալսարանիդասախոս, պ.գ.թ. ԿարենԽանլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նոյն մղձաւանջը՝ 105 տարի առաջ

1917թ․ ամռան խառնաշփոթ օրերին, երբ փետրուարեան յեղափոխութեան պատճառով նոսրացել էր Ռուսաստանի ազդեցութեան գոտին կայսրութեան ծայրամասերում, այդ թւում՝ Անդրկովկասում, եւ երբ շատերը կարծում էին, թէ դեմոկրատական յեղափոխութիւնը, վերջակէտ դնելով ծաւալապաշտական նկրտումներին ու ազգամիջեան ատելութեանը, խաղաղութիւն կը բերի կայսրութեան թշուառներին ու բոլոր չարչարուած ժողովուրդներին, իթթիհադական Թուրքիան, ի հարկէ, իր ռազմավարական դոկտրինան էր փորձում կենսագործել Կովկասում։

Թուրքիան, ինչպէս այսօր, 105 տարի առաջ էլ ձգտում էր կատարելագործել հայոց բնաջնջումը եւ աւարտին հասցնել ամբողջական Հայաստանի հայաթափումը։ Եթէ ոչ լիարժէք նոյնութեամբ, ապա նմանութեամբ, Թուրքիան այն ժամանակ էլ, ցեղասպանական իր գործողութիւնը մեկնարկում էր՝ շնչերակային, պորտալարային նշանակութեան ՈՒՂԻՆԵՐԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄՈՎ։ Այս կապակցութեամբ, խիստ ուշագրաւ է ՀՅԴ Շուշւայ կոմիտէի պաշտօնաթերթ՝ «Ապառաժ» թերթի անդրադարձը, 1917թ․ օգոստոսի 6-ի համարում․«Դառն է հայութեան ճակատագիրը: Դեռ մեր օրերին կոտորուեց մեր մի ուժեղ՝ տաճկահայ հատուածը եւ թուլացաւ հայութեան բովանդակ զօրութիւնը: Այսօր այդ ծուատուած հատուածի փոքրիկ բեկորները անօթեւան յածում են գիւղէ գիւղ, քաղաքէ քաղաք, անաօգնական, միշտ ենթակայ աւազակ քրդի, աւազակ տաճիկի անգութ հալածանքին:

․․․ Յարձակում են մեր երկրում աւազակները, օրը ցերեկով, ԵՒԼԱԽ-ՇՈՒՇԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎՐԱՅ․․․ ամեն տեղ կողոպուտ, սպանութիւն, ահաբեկութիւն: Վտանգն անարգել մեծանում է, ժողովուրդն անհաշիւ վնասւում, զրկւում է ապրուստի միջոցներից: Միւս կողմից անակնկալների այս տխուր օրերին, տաճկական բանակի նոր արշաւի հաւանական հեռանկարն է, որ ՄՂՁԱՒԱՆՋԻ ՊԷՍ ծանրանում է մեր, առանց այն էլ, արիւնոտ ու մռայլ երկնակամարի վրայ։

Ասես անողոք ճակատագիրը հային՝ հալածանքն ու կոտորածը դաժան ժառանգութիւն է թողել, որ ազգերի ու պետութիւնների մէջ վերջաւորումների վտանգաւոր ճանապարհին, անգթօրէն ողջակիզուի եւ իւր ճարպի բոցավառումով, հնարաւորութիւն ընձեռնի մարզուած աշխարհակալների արիւնախում ծրագիրների սոսկումնաբեր իրականութեան:

Մեր օրերում ամեն ինչ հնարաւոր է եւ ամեն ինչ պիտի սպասել։ Մռայլ է իրականութիւնը, յղի նորանոր անակնկալներով» (գլխագրով ընդգծումները մերն են,- Կ․ Խ․)։

(Ապառաժ, Շուշի, 1917 օգոստոսի 6, Ա էջ)Եւլախ կոչուող տեղանքը, որպէս երկաթգծային կայարան, հիմնուել է Հայաստանի արեւելեան սահմանագիծ՝ Կուր գետի առափնեայ տարածքում, ցարիզմի օրոք, 1880-ականներին։ Գորիս-Շուշի-Եւլախ ճանապարհը, ռազմավարական հաղորդակցուղի է, որով Գորիսն ու Շուշին կապւում էին Թիֆլիս տանող երկաթգծին, փաստօրէն՝ Արցախի հայութեան այն ժամանակների շնչերակը․․․»:

1