Թուրքիան առաջարկել է «փակել բերանը» բոլոր նրանց, ովքեր հայտարարում են Հայոց ցեղասպանության մասին
Գլխավոր » Լրահոս » Թուրքիան առաջարկել է «փակել բերանը» բոլոր նրանց, ովքեր հայտարարում են Հայոց ցեղասպանության մասին

Թուրքիան առաջարկել է «փակել բերանը» բոլոր նրանց, ովքեր հայտարարում են Հայոց ցեղասպանության մասին

Հայոց ցեղասպանության փաստը պնդող կուսակցությունները պետք է փակվեն, իսկ քաղաքական գործիչներին կարգելվի մասնակցել քաղաքականությանը: Նման առաջարկ է արել Թուրքիայի պատմական գիտությունների դոկտոր, հայտնի քաղաքագետ Օմեր Թուրանն իր Twitter-ում:

«Այն կուսակցությունների քաղաքական գործունեությունը, որոնք հայտարարում են, որ եղել է Հայոց ցեղասպանություն, պետք է արգելվի։ Հայոց ցեղասպանությունն ընդունող պաշտոնյաները պետք է հեռացվեն պաշտոններից։ Հայոց ցեղասպանության քարոզ անողները պետք է զրկվեն քաղաքացիությունից»,– նշել է թուրք քաղաքագետը։

Նշենք, որ քաղաքագետը ակնարկում է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության՝ ավելի վաղ կատարած հայտարարությունը, որով պահանջվում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

1