Թուրքերին զայրացրել է Netflix-ի սերիալը, որտեղ երկրի շրջանները որպես հայկական են նշված
Գլխավոր » Լրահոս » Թուրքերին զայրացրել է Netflix-ի սերիալը, որտեղ երկրի շրջանները որպես հայկական են նշված

Թուրքերին զայրացրել է Netflix-ի սերիալը, որտեղ երկրի շրջանները որպես հայկական են նշված

Սերիալը պատմում է ռեակտիվ ինքնաթիռ շահելու հույսով Pepsi-ի վիճակախաղին 20-ամյա երիտասարդի մասնակցության և դրան հաջորդած իրավական պայքարի մասին։

Թուրք հանդիսատեսին զայրացրել է Netflix հարթակով հեռարձակվող «Pepsi, Where’s My Jet» սերիալի առաջին դրվագը, որտեղ երկրի արևելյան շրջանները նշված են եղել որպես Հայաստանի տարածք, հայտնում է ՌԻԱ Նովոստին` Sabah թերթին հղում անելով։

«Սերիալի առաջին էպիզոդի տեսարաններից մեկը բուռն արձագանք է առաջացրել թուրք հանդիսատեսի շրջանում, քանի որ ներկայացված քարտեզում Թուրքիայի արևելքի շրջանները նշված են եղել որպես Հայաստանի տարածք։ Սերիալի թուրք երկրպագուները կտրուկ արձագանքել են սոցցանցերում»,-գրում է պարբերականը։

Հաղորդվում է, որ «սա Netflix-ի հետ կապված առաջին սադրանքը չէ»:
«Սիրիայում «Մոսադի» գործակալի մասին Netflix-ի «Լրտեսը» սերիալի չորրորդ սերիայում պատին կախված էր «մասնատված» Թուրքիայի քարտեզը։ Netflix-ի «Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենակարևոր իրադարձությունները» վավերագրական ֆիլմի հինգերորդ էպիզոդում աշխարհի քարտեզի վրա մի հետաքրքիր մանրամասն է նկատվել. Թուրքիան քարտեզի վրա մասնատված էր, իսկ բաժանված հողերը նշված էին որպես Հայաստանի տարածք»,-գրել է թերթը։

Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները բացակայում են, երկու երկրների միջև սահմանը փակ է 1993 թվականից` Անկարայի նախաձեռնությամբ:

1