Թուրքերի հետ խաղաղության մասին խոսելիս պետք է հիշել Ստամբուլի՝ 1955 թ. սեպտեմբերի 6-7-ի ջարդերը
Գլխավոր » Լրահոս » Թուրքերի հետ խաղաղության մասին խոսելիս պետք է հիշել Ստամբուլի՝ 1955 թ. սեպտեմբերի 6-7-ի ջարդերը

Թուրքերի հետ խաղաղության մասին խոսելիս պետք է հիշել Ստամբուլի՝ 1955 թ. սեպտեմբերի 6-7-ի ջարդերը

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը, անդրադառնալով 1955 թ. սեպտեմբերի 6-7-ը Ստամբուլում տեղի ունեցած ջարդերին ընդդեմ հայերի և հույների, գրել է. 

«1955թ. այս օրերին՝ սեպտեմբերի 6-7-ին, Թուրքիայի Հանրապետության կենտրոնական Ստամբուլ և Իզմիր քաղաքներում պետության կողմից կազմակերպված և հրահրված թուրք ամբոխները հարձակվեցին ազգային փոքրամասնության կարգավիճակի հասած տեղաբնիկ հայ ու հույն բնակչության և նրանց սեփականությունների (տներ, եկեղեցիներ, գերեզմանատներ, խանութներ) վրա: Սպանություններից, բռնաբարություններից, հրդեհներից ու ավերից սարսափած շատ հույներ ու հայեր որոշեցին բռնել գաղթի ճանապարհը:

Ինչպես ասում են իրենք՝ հույները. «Կոստանդնուպոլիսը գրավվեց ոչ թե 1453 թվականին, այլ 1955-ին»:

Սեպտեմբերի 6-7-ի «պոգրոմ» անունը ստացած ցեղասպանական այս ակտը ևս մեկ անգամ առիթ է հասկանալու, թե ինչպիսի ապագա է սպասվում մեզ անզեն «խաղաղության պատրաստվելիս», – գրում է Գեղամյանը։

Հիշեցնենք, որ հայերի և հույների դեմ ջարդարարությունը սկսվել է այն բանից հետո, երբ թուրքական պետական ռադիոն կեղծ ինֆորմացիա տարածեց, իբր հույները հարձակվել են Սալոնիկում գտնվող «թուրքերի հոր»՝ Աթաթուրքի տան վրա, որից հետո գազազած ամբոխը, ակնհայտ ուղղորդմամբ, հարձակվում էր այն շինությունների և օբյեկտների վրա, որտեղ խաչ էր արված՝ մատնանշելով հայերին և հույներին։

1