Թուրքերը ատում են ՀՅԴ-ին
Գլխավոր » Գաղափարական » Թուրքերը ատում են ՀՅԴ-ին

Թուրքերը ատում են ՀՅԴ-ին

Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Էդգար Էլբակյանը հրապարակել է հետևյալ գրառումը.

«1 շաբաթ առաջ գրել էի, որ աշխարհում 2 ուրույն սոցիալական խումբ կա, որ ատում է հայոց ինքնութենական կարևոր ատրիբուտները, այդ թվում՝ ՀՅԴ։ Խմբերից մեկն ադրբեջանցիներն են, իսկ մյուսը, ինչպես ճիշտ գուշակեցին ընկերներս, լևոնականները և վերջինիս գաղափարաբանական մետաստազը հանդիսացող դավաճանահայերը։

Եթե տրվենք մաքուր գիտականությանը, ապա պետք է ֆիքսենք, որ ադրբեջանցիների կեղծ ակադեմիական և բանահյուսական եզրաբանության մեջ «(erməni) daşnak» նշանակում է ոչ այնքան սոսկ ՀՅԴ անդամ, այլ մի մարդ, որ իրենով մարմնավորում է հայոց ազգային-քաղաքական իրավունքների համար թյուրքական աշխարհի դեմ պայքարի ու հայոց հողահավաքի գաղափարները։ Հենց այս նույն ընկալման համար են ՀՅԴ-ին ատում նաև երկրի ներսում։

Այս տեսագրությունն արվել է նախքան վերջին պատերազմը՝ ի պատիվ Ջաբրայիլ անունով արցախյան առաջին պատերազմի մի ադրբեջանցի վետերանի»։

Հ․Գ․ Մարդ չալարեր, ՊՆ-ից հարցում աներ, թե վերջին պատերազմին ՀԱԿ-ից ու Դավաճանական Պայմանագիր կուսակցությունից քանի նահատակ է եղել…

1