Թուրք-ադրբեջանական տանդեմի հետ Փաշինյանը թաղում է Արցախյան հարցը. Գեղամ Մանուկյան
Գլխավոր » Լրահոս » Թուրք-ադրբեջանական տանդեմի հետ Փաշինյանը թաղում է Արցախյան հարցը. Գեղամ Մանուկյան

Թուրք-ադրբեջանական տանդեմի հետ Փաշինյանը թաղում է Արցախյան հարցը. Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյան

Երեկվանից ռուսական տելեգրամյան ալիքները գրում են այն մասին, որ հրապարակել են փաստաթուղթ, որի շուրջ սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում բանակցել և ստացել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ալիևի օգնական Հիքմեթ Գաջիևի հետ։ Աղբյուրը պնդում է, որ հենց այս փաստաթուղթն է դարձել Պրահայում Փաշինյան-Ալիև-Էրդողան զրույցների հիմնական թեման։

Yerevan.Today-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն, անդրադառնալով փաստաթղթին, ասաց.

«Հրապարակված փաստաթղթի հավաստիության, ոչ հավաստիության մասին մեկ օր շարունակ իշխանությունները լռում ենև ենթադրելի է, որ ուղղակի իրական փաստաթղթի նախագիծն է, որ բացահայտվել է»:

Ինչ վերաբերում է իշխանական պատգամավորների հայտարարություններին, թե Հայաստանը չի կարող ապահովել արցախահայության անվտանգությունը և այն մասին, որ Սյունիքի այն հատվածները, որտեղ ադրբեջանական հենակետեր կան, հայկական չեն, պատգամավորն ընդգծում է.

«Սա վկայում է մեկ բան՝ իշխանությունն այն, ինչ զգուշացնում էինք, ինչի մասին բղավում էինք, որ այս իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության, արցախահայության իրավուքնների պաշտպանության գործից, այսօր թուրք-ադրբեջանական տանդեմի հետ Նիկոլ Փաշինյանը հավասարազոր թաղում է ամբողջ Արցախյան հարցը, արցախահայության իրավունքները ոտնատակ է տալիս»:

yerevan.today

1