Թշնամին շարունակում է ավերել Ստեփանակերտ քաղաքն ու Արցախի համայնքները

Թշնամին շարունակում է «կամայական շինարարական աշխատանքներ»-ի կամ «վթարային» շինությունների անվան տակ ավերել Ստեփանակերտն ու Արցախի համայնքները, այս մասին տեղեկանում ենք նրանց տելեգրամյան ալիքներից։
Թշնամու կողմից շարունակվում է ավերվել նաեւ Արցախի պատմամշակութային հուշարձաններն ու կոթողները։ Նրանց պնդմամբ․ «Այդ շինությունների մեծ մասը չեն համապատասխանում ադրբեջանական ճարտարապետական ոճին, այդ պատճառով էլ դրանք քանդվում են»:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում տարբեր կազմակերպություններ ահազանգում են Արցախում հայկական հետքի զանգվածային ոչնչացման մասին։ Միջազգային կառույցների եւ ՀՀ իշխանությունների կողմից առայսօր համապատասխան արձագանք չկա։
Արցախցիները հավաքագրում են Արցախում ադրբեջանցիների կողմից քանդված կամ յուրացված բնակարանների ու տների տվյալները։ Նախաձեռնության նպատակն է փաստերը ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և իրավական պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին։
Հ․Շինդյան