Թոշակները եւ նպաստները պետք է հավասարվեն սպառողական զամբյուղի արժեքին՝ 73 հազար դրամին. Արմինե Հարությունյան
Գլխավոր » Հատուկ նախագծեր » Ընտրություններ » Թոշակները եւ նպաստները պետք է հավասարվեն սպառողական զամբյուղի արժեքին՝ 73 հազար դրամին. Արմինե Հարությունյան

Թոշակները եւ նպաստները պետք է հավասարվեն սպառողական զամբյուղի արժեքին՝ 73 հազար դրամին. Արմինե Հարությունյան

«Պետական համակարգի հիմնական գործառույթները պետք է ուղղված լինեն առաջնային լուծում պահանջող հարցին՝ աշխատավարձերի, թոշակների ու տրամադրվող նպաստների բարձրացմանը»,- նախընտրական հանդիպումների ժամանակ այս մասին ասել է Դաշնակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Արմինե Հարությունյանը՝ ներկայացնելով Դաշնակցության նախընտրական ծրագրի սոցիալական ոլորտի դրույթները:

«Պետության կողմից տրամադրվող նվազագույն աշխատավարձը, թոշակը եւ նպաստը պետք է առնվազն հավասարվեն սպառողական զամբյուղի արժեքին՝ 73 հազար դրամին: Թոշակառուն, զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամները, ամուսնալուծված մայրը եւ նպաստի կարիք ունեցող այլ անձիք պետք է կարողանան ստացած գումարով հոգալ իրենց կարիքները»,- ասել է Արմինե Հարությունյանը եւ նշել, որ Դաշնակցությունն ունի պետական բյուջեն խելամիտ վերաբաշխելու հստակ պատկերացում եւ ունակ է այս ուղղությամբ ճիշտ քաղաքականություն վարել:

1