Թող գալիք տարին լինի վերադարձի հույսի ու պայքարի տարի
Սիրելի՛ հայրենակիցներ,
Թող գալիք տարին լինի վերադարձի հույսի ու պայքարի տարի, վերադարձ՝ մեր հավատին, մեր ազգային հոգուն և արժանապատվությանը։
Վերադարձ Բաքվում պահվող հայ պատանդների, ովքեր սպասում են արդարությանն ու ազատությանը։
Վերադարձ հայրենի հողի հանդեպ պատասխանատվության, ազգային արժեհամակարգի ու միասնական կամքի ու հաղթանակի։
Չենք հանձնվում, չենք մոռանում, չենք ուրանում մեր զավակների հերոսական նվիրումները, հետ չենք կանգնում արդարությունից, չենք թողնում, որ հուսալքությունը ղեկավարի մեր ապագան, չենք հրաժարվում մեր հայրենի հողից, չենք լռեցնում մեր պատմական հիշողությունը։
Թող Նոր Տարին ամրացնի մեր կամքը, մեր միասնականությունը և, որ միասնաբար արդարությունը վերականգնվի և վերագտնենք մեր իրավունքները։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ՝ վերադարձի, ուժի և հաղթական ապագայի հավատով։
ՀՅԴ Արցախի ԿԿ
31 դեկտեմբեր, 2025թ․
