«Ճրագալույցն ունի ճշմարիտ լույսի ծագման խորհուրդը: Ճրագը տուն տանելը բարեպաշտական սովորույթ է: Այն ունի ճշմարտության լույսը օջախներ տանելու, մեր հարազատներին հասցնելու և մեր տանն այդ ճշմարտությամբ ապրելու խորհուրդը: Ո՞րն է ամենամեծ նվերը, որ կարող ենք տալ Աստծուն, մեր սիրտը, հոգին ու միտքը, բարիք գործել: Ո՞րն է ամենամեծ լույսը, որ կարող ենք տանել տուն՝ մեր կյանքը, ներումը, սերը, բարեվարքությունը». Տեր Տիգրան քահանա Բադիրյան
Գիտեի՞ր, որ…
Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, երբ, ըստ եկեղեցական կարգի, օրը փոխվում է։ Երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Ավարտին մարդիկ իրենց հետ վերցնում են եկեղեցում վառած ճրագներն ու տուն հասցնում աստվածային լույսն ու օրհնությունը։