Թեհրանում վնասվել է հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրատունը

Այսօր Իսրայելի զինված ուժերի կողմից իրականացված ռմբակոծության հետեւանքով վնասվել է նաեւ հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրությունը։
Թերթի խմբագրությունից «Ապառաժ»-ին տեղեկացրել են, որ որոշ ժամանակ թերթը տպագիր տարբերակով լույս չի տեսնելու։ Գործելու է միայն օնլայն տարբերակը։



Թերթի խմբագիր Արամ Շահնազարյանի փոխանցմամբ՝ անձնակազմը չի տուժել, հարվածը եղել է խմբագրության շենքից մի քանի շենք այն կողմ։ Ավիրվել են երկու քաղաքացիական շենքեր, կա նաև քաղաքացիական զոհերի մասին տեղեկություն։