Թեհրանցի ու արցախցի երիտասարդների միջև ընկերությունը շարունակվում է․․․
Գլխավոր » Երիտասարդական » Թեհրանցի ու արցախցի երիտասարդների միջև ընկերությունը շարունակվում է․․․

Թեհրանցի ու արցախցի երիտասարդների միջև ընկերությունը շարունակվում է․․․

Թեհրանցի ու արցախցի երիտասարդների միջև ընկերության հիմք է դրվել․․․

Թեհրանի ՀՅԴ «Ռոստոմ» երիտասարդական միության երիտասարդների նամակները, որոնք վերջերս «Թեւանիկ» բարեգործական կազմակերպության ղեկավար Իվետ Դանիելյանի միջոցով ուղարկվել են արցախցի պատանիներին, լի են սիրով ու հավատով առ Աստված։ Թեհրանցի երիտասարդներն արցախցի իրենց հասակակիցներին ուժ ու կորով են մաղթում և հավաստիացնում, որ միշտ նրանց կողքին են լինելու։ Նրանք հավատում են, որ վերադարձ Արցախ անպայման լինելու է, քանի որ Հայրենիքն առանց Արցախ լինել չի կարող․․․

Նամակների հետ արցախցի պատանիներին են փոխանցվել Արցախի պատմամշակութային արժեքները ներկայացնող ձեռքի աշխատանքներ, որոնցից յուրաքանչյուրը արված է մեծ սիրով։

Արցախցի պատանիները հուզմունք, ինչպես նաև ոգևորություն ապրեցին ՀՅԴ Ռոստոմ երիտասարդական միության երիտասարդների պատրաստակամ վերաբերմունքից։ Այսօր, ավելի քան երբևէ, արցախցիները զգում են ուշադրության կարիք և ուրախալի է, որ թեհրանցի ու արցախցի երիտասարդների միջև ընկերությունն ավելի է ամրապնդվում․․․

1