Թե ինչպես անվանակոչվեց «Արթուր Մկրտչյան» փողոցը
Գլխավոր » Լրահոս » Թե ինչպես անվանակոչվեց «Արթուր Մկրտչյան» փողոցը

Թե ինչպես անվանակոչվեց «Արթուր Մկրտչյան» փողոցը

Պատմության մեջ կան անհատներ, ովքեր թեև կարճ կյանք են ապրում, սակայն շրջադարձային ազդեցություն են թողնում պատմության ընթացքի վրա: Այդ անհատներից է դաշնակցական Արթուր Մկրտչյանը, ում կյանքն ընդհատվեց 33-ամյա հասակում, երբ ընդամենը 97 օր էր հասցրել լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ:

Փետրվարի 16-ը պատմության մեջ նշանավորվեց Արցախի հերոս քաղաքական գործչի՝ Արթուր Մկրտչյանի ծնունդով: Այս օրը Ա. Մկրտչյանի շիրմաքարի մոտ են հավաքվում իր հարազատներն ու ընկերները՝ հարգանքի տուրք մատուցելու: Այս տարին ևս բացառություն չէր:

Արցախյան շարժման ակունքներում կանգնած Սերգեյ Շահվերդյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում հիշեց, որ ցանկանում էին Ա. Մկրտչյանի հիշատակը վառ պահելու համար որևէ փողոց կոչել նրա անվամբ:

«Դաշնակցությունը երկար տարիներ ջանքեր է ներդրել Ա. Մկրտչյանի անունը վառ պահելու համար, սակայն դա բավականին բարդ գործընթաց էր՝ ելնելով այդ օրերի քաղաքական  իրողությունից. երբ քաղաքական իրավիճակն ավելի նպաստավոր դարձավ, երբ օրինական իշխանությունների և Սամվել Բաբայանի միջև լուրջ հակասություններ առաջացան: 1999թ. Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած սպանդից հետո նախագահ  Արկադի Ղուկասյանի հրամանով Ստեփանակերտի Երևանյան փողոցը վերանվանվեց Վազգեն Սարգսյանի անվամբ:

Այդ օրերի Ստեփանակերտի քաղաքապետն էր Կարո Բաբայանը: Դաշնակցությունը քաղաքի ավագանու կազմում լուրջ ներկայություն էր, ուստի և պահանջեց, որ փողոցների վերանվանումները փաթեթով իրականացվեն  ու Երևանյան փողոցը վերանվանվի Վազգեն Սարգսյանի, Պավլովի փողոցը՝ Արթուր Մկրտչյանի, Կնունյանցի փողոցը՝ Կնունյանցների անուններով: Միայն այդ պայմանով դաշնակցության ավագանու խմբակցությունը համաձայնվեց նախագահ Ա. Ղուկասյանի  առաջարկին: Ի վերջո երկար քննարկումներից հետո այդ որոշման նախագիծը դաշնակցության ֆրակցիան բերեց ավագանու նիստ ու այն անցավ, այսպիսով՝ մենք ունեցանք Ա. Մկրտչյանի անվան փողոց:

1