Տերյան, Աբովյան, Թումանյան ուղղություններով երթևեկությունը պարալիզացված է, բոլոր թաղամասերում մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաները

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի գլխավորած «Դիմադրություն» շարժման երթի ուղղությունը փակեց Տերյան փողոցը, Աբովյան-Թումանյան խաչմերուկը:
Քաղաքացիներից մեկը մեքենան կանգնեցրեց և միացավ Սաղաթելյանի գլխավորած երթին, մյուսները ողջունում էին մեքենաների միջից կամ եռագույն դրոշ ցուցադրում։ Ցուցարարներն սկսեցին պարել ազգային պարեր։
Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց, որ այսօր՝ ժամը 19։00-ին, հանրահավաք է Ֆրանսիայի հրապարակում։
Մոտ 15 րոպե խաչմերուկը փակ պահելուց հետո երթը շարժվեց առաջ։