Տեղի ունեցավ Սամվել Թադևոսյանի «Անմահների ժամանակը» հեղինակային ֆիլմի ցուցադրությունը
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Սամվել Թադևոսյանի «Անմահների ժամանակը» հեղինակային ֆիլմի ցուցադրությունը։
Ֆիլմը ներկայացնում է 2020 թվականի Արցախում բռնկված պատերազմի իրադարձությունները՝ թե ինչպես է «Կամավորական շարժում» գումարտակի Պռոշյան գյուղի դաշնակցական կամավորականների վաշտը մարտագծի «Վարագնաթաղ» կոչվող բարձրունքում խիզախորեն ետ մղում գրոհայինների բոլոր հարձակումները: Արդյունքում անառիկ է մնում Մադաղիս-Եղնիկներ պաշտպանական հատվածը՝ մինչ օգնական ուժերի մոտենալը։



