Տեղի ունեցավ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հանդիպումը Աբովյան քաղաքում բնակվող արցախցիների հետ
Գլխավոր » Լրահոս » Տեղի ունեցավ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հանդիպումը Աբովյան քաղաքում բնակվող արցախցիների հետ

Տեղի ունեցավ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հանդիպումը Աբովյան քաղաքում բնակվող արցախցիների հետ

Հունիսի 19-ին տեղի ունեցավ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի որոշ անդամների հանդիպումը Աբովյան քաղաքում բնակվող արցախցիների հետ։

Խորհուրդը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց իր ձևավորման և գործունեության ընթացքը, մինչ այսօր կատարած քայլերը, ՀՀ կառավարության հետ տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, ինչպես նաև առաջիկա անելիքներն ու գործողությունները։

Տեղում կազմավորվել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի Աբովյանի թիմը։

Նշենք, որ օրեր առաջ արդեն ձևավորվել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի Մասիսի թիմը։

Խորհուրդն առաջիկա օրերին շարունակելու է մարզային այցելությունները և քննարկումները արցախցիների տարբեր խմբերի հետ։

Եվ ինչպես խոստացել ենք հունիսի 11-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ՝ հունիսի 23-ը լինելու է Խորհրդի առաջիկա գործողությունների հայտարարման օր։

Հիշեցնենք, որ հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու Էջմիածնում՝ հունիսի 21-ին, ժամը 11:00-ին, Էջմիածնի Հայորդաց տանը՝ Սուրբ Գայանե վանքի հարևանությամբ։

1