Տեղի կունենա «Հայ ուսանողությունը Արցախի համար» ուսումնասիրությունների մրցույթի երկրորդ փուլի եզրափակիչ հանդիպումը
Գլխավոր » Երիտասարդական » Տեղի կունենա «Հայ ուսանողությունը Արցախի համար» ուսումնասիրությունների մրցույթի երկրորդ փուլի եզրափակիչ հանդիպումը

Տեղի կունենա «Հայ ուսանողությունը Արցախի համար» ուսումնասիրությունների մրցույթի երկրորդ փուլի եզրափակիչ հանդիպումը

Փետրվար 18-ին՝ ժամը 19:00-ին «Իբիս» հյուրանոցում տեղի կունենա «Հայ ուսանողությունը Արցախի համար» ուսումնասիրությունների մրցույթի երկրորդ փուլի եզրափակիչ հանդիպումը, որը կենտրոնացած է Արցախ վերադարձի իրավունքի վրա։

Մրցույթը կազմակերպել է ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը՝ նպատակ ունենալով համախմբել աշխարհասփյուռ հայ ուսանողությանը Արցախի հիմնահարցի շուրջ։

Միջոցառման ընթացքում հայտարարվելու են մրցույթի հաղթողները, ինչպես նաև կլինեն կարճ ելույթներ ուսանողներից, խորհրդատուներից և ժյուրիի անդամներից։ Հանդիսությանը մասնակցելու են Արցախի և Հայաստանի Ազգային ժողովներից ներկայացուցիչներ։

Մուտքն ազատ է։

1