Տեղի կունենա «Արցախ. վտանգված ժառանգություն, մաս 2» պատկերագրքի շնորհանդեսը
Դեկտեմբերի 24-ին, Արցախի ներկայացուցչությունում տեղի կունենա «Արցախ. վտանգված ժառանգություն, մաս 2» պատկերագրքի շնորհանդեսը, որը լույս է տեսել Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի եւ Արցախի գրասենյակների համատեղ նախաձեռնությամբ, Համազգայինի կենտրոնական վարչության եւ պարոն Յարութ Պրոնոզեանի հովանավորությամբ։ Մուտքն ազատ է:
Պատկերագիրքը կազմվել է Հայկական ճարտարապետությունը ուսումնասիրող հիմնադրամում։ Պատկերագրքի առաջին մասը լույս է տեսել 2023 թ. և ներառում է Արցախի 44-օրյա պատերազմի հետո Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում մնացած և հետևաբար վտանգված մեր պատմաճարտարապետական ժառանգության նմուշներ։ Այժմ լույս է տեսել պատկերագրքի երկրորդ մասը, որը ներառում է 2023 թ. սեպտեմբերի արհավիրքի հետևանքով Ադրբեջանին անցած Արցախի մնացյալ տարածքների պատմամշակութային ժառանգության նմուշներ։
