Տեղի է ունեցել «Հայ ուսանողությունը Արցախի համար» հետազոտությունների մրցույթի ամփոփիչ միջոցառումը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Տեղի է ունեցել «Հայ ուսանողությունը Արցախի համար» հետազոտությունների մրցույթի ամփոփիչ միջոցառումը

Տեղի է ունեցել «Հայ ուսանողությունը Արցախի համար» հետազոտությունների մրցույթի ամփոփիչ միջոցառումը

Փետրվարի 1-ին ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի հայտարարած «ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ» հետազոտությունների մրցույթի ամփոփիչ միջոցառումը։ Միջոցառումն իրականացվել էր Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ համատեղ:

Ծրագիրը, որ հայտարարվել էր 2023 թ. հունիսին,  նպատակ ուներ մեկտեղել տարբեր ոլորտների մեջ հայ ուսանողության մասնագիտական կարողությունները, դրանք ծառայեցնել հայ դատին և Արցախյան հիմնախնդրի լուծմանը։ Ծրագիրը նպատակ ուներ նաև ստացված ուսումնասիրությունները տրամադրել հայանպաստ գործունեություն ծավալող ազդեցիկ կառույցներին՝ արդյունավետ օգտագործման համար: Երկարաժամկետ իմաստով նախաձեռնությունը նպատակ ունի առարկայական կերպով հարցերը վելուծելու միջոցով  նպաստել քննական մտքի եւ մոտեցումների զարգացմանը, որը հանդիսանում է հասուն քաղաքական մտքի եւ գործունեության հիմնաքարը:

Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետութեան ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը, ԱՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բալայանը եւ Մետաքսե Հակոբյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմենուհի Կյուրեղյանը, Քրիստինե Վարդանյանը եւ Գառնիկ Դանիելյանը:

Միջոցառմանը ելույթ ունեցան ծրագրին մասնակցող  լավագույն ուսանողները՝    ներկայացնելով իրենց կատարած ուսումնասիրությունները, տեղեկություններ փոխանցեցնին նաև ուսանողների խորհրդատուները։ Ծրագրին հետազոտություններ են հանձնել  12 ուսանողներ եւ 1 ուսանողական խմբակ՝ Հայաստանից, Արցախից, Լիբանանից, Իրանից եւ ԱՄՆ-ից:

Հատուկ գնահատանքի արժանացան հետևյալ երկու նյութերը, որոնք նշանավորվեցին իրենց կարևորությամբ եւ այժմեականությամբ․

  • Արցախի շրջափակման եւ բռնի տեղահանության կործանարար անդրադարձը Արցախի երեխաների իրաւունքների եւ հոգեվիճակի վրա:

Խորհրդատու՝ Գեղամ ՍտեփանյանԱրցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանՀՀ 

Ուսանող՝ Տաթև ԴավթյանՀՀ

  • Արցախի հոգևոր ժառանգության պաշտպանության հիմնախնդիրը:

Խորհրդատու՝ Հոգեշնորհ ՏԳարեգին Վարդապետ ՀամբարձումյանՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևորմշակութային ժառանգության պահպանության գրասենյակի ղեկավարՀՀ

Ուսանող՝ Վահագն ԽաչատրյանԱՀ

Հաղթող ճանաչվեցին հետևյալ ուսանողները․

  • Առաջին մրցանակ ՝ 1000 ԱՄՆ դոլար

Նյութ՝ Ադրբեջանի հարաբերությունները Վրաստանի հետ

Խորհրդատու՝ Աբրահամ ԳասպարյանՋենեսիս Արմենիա կենտրոնի հիմնադիր տնօրենՀՀ

Ուսանողական խմբակ՝ Հովհաննես ՂազարյանԼիլիթ Եկմալյան եւ Լատուշ ՍիմոնյանՀՀ

  • Երկրորդ մրցանակ՝ 750 ԱՄՆ դոլար

Նյութ՝ Ադրբեջանի Խավիարային դիվանագիտությունը Եվրոպայում

Խորհրդատու՝ Հեղինե ԷվինյանՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի տնօրենԲելգիա

Ուսանող՝ Նարոտ Նորամանյան, Նիդերլանդներ

  • Երրորդ մրցանակ՝ 500 ԱՄՆ դոլար

Նյութ՝ Ադրբեջան եւ Իսրայել հարաբերությունները

Խորհրդատու՝ Շահան ԳանտահարյանԲեյրութի Ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիրԼիբանան

Ուսանող՝ Ժաննա Վարդանյան, ՀՀ 

Ծրագրի ավարտին բոլոր մասնակիցները ստացան շնորհակալագրեր և նվերներ: Շնորհակալություն և երախտագիտություն ենք հայտնում ծրագրի նուիրատուներին և խորհրդատուներին:

ՀՅԴ Բյուրոյի անդամ և երիտասարդական հարցերի պատասխանատու Հովսեփ Տեր-Գևորգյանն իր եզրափակիչ խոսքում նշեց, որ ծրագրի երեք հիմնասյուներն են՝ ուսանողները, ուսումնասիրությունները և հայության իրավունքների պաշտպանության գործին լծված հաստատություները, որոնց համար այս ուսումնասիրությունները ոչ միայն տեղեկությունների աղբյուր են, այլ առաջարկություններ և գործունեության հեռանկարային առաջադրանքներ: Նա շեշտեց, որ հայության ուժը հայ մարդն է և մասնավորաբար հայ ուսանողությունը, և այս ծրագիրը մեր համեստ ներդրումն էր համախմբելու հայ ուսանողների ներուժը և նորարարական միջոցով բարձրացնելու վերջիններիս ներդրումն ու  ներկայությունը ազգային կյանքում: Ուսումնասիրություններից որոշներն անդրադառնում են հարցին՝ ինչպես տարիների ընթացքում թշնամի Ադրբեջանը օգտագործեց իր ունեցած միջոցները հասնելու իր ներկա իրագործումներին՝ նավթի, նավթային դիվանագիտության, դաշնակիցների և այլ հնարավորությունների ճանապարհով: Հարց, որն ինքն իրեն պարտադրում է այսօր, այն է, թէ ինչպե՞ս մենք պիտի հաջողենք հզորանալ որպես պետություն և կասեցնել այս պարտությունների և նահանջի գահավեժ ընթացքը, վերածելով այն վերելքի ու վերականգման ճանապարհի, որ պիտի տանի դեպի նոր հաղթանակներ: 

Առաջիկայում այս հարցադրումի շուրջ հայ ուսանողությանը համախմբելու առաջարկությունը նկատի ունենալով ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակը, համաձայն իր առաքելության, պիտի շարունակի հայ ուսանողությանը հայանպաստ գործունեության մղելու՝  հատկապես այսօր Արցախի եւ արցախահայության իրավունքների պաշտպանության համար:

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակ

02 փետրվարի, 2024 թ.

1