Տեղեկատվություն՝ արցախցի մարզիկների, ՀՀ, միջազգային, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մասնակցության և գրաված տեղերի մասին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Տեղեկատվություն՝ արցախցի մարզիկների, ՀՀ, միջազգային, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մասնակցության և գրաված տեղերի մասին

Տեղեկատվություն՝ արցախցի մարզիկների, ՀՀ, միջազգային, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մասնակցության և գրաված տեղերի մասին

ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի սպորտի վարչությունից հայտնում են, որ հաշվետու տարում ԱՀ-ում կազմակերպված, արցախցի մարզիկների, ՀՀ, միջազգային, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մասնակցության և գրաված տեղերի մասին.

  • Սպորտի վարչության և ֆեդերացիաների կողմից կազմակերպվել ու անց է կացվել թվով 17 տեղական մարզական միջոցառում  810 մասնակիցներով (մարզիկներ և մարզիչներ):
  • ԱՀ-ից թվով 1595 մարզիկ և մարզիչ 100 անգամ ՀՀ-ում մասնակցել է  մարզական միջոցառումների (ՀՀ առաջնություններ, գավաթի խաղարկություններ, հուշամրցաշարեր և մրցաշարեր):

1-ին տեղ 208 հոգի                                                

2-րդ տեղ 135 հոգի

3-րդ տեղ 194 հոգի

  • ԱՀ-ից թվով 258 մարզիկ և մարզիչ 28 անգամ մասնակցել է միջազգային մրցաշարերի:

1-ին տեղ 38 հոգի

     2-րդ տեղ 29 հոգի

     3-րդ տեղ 31 հոգի

  • ԱՀ-ից թվով 45 մարզիկ և մարզիչ 16 անգամ մասնակցել է Եվրոպայի  առաջնությունների:

1-ին տեղ 5 հոգի

2-րդ տեղ 4 հոգի

3-րդ տեղ 10 հոգի

  • ԱՀ-ից թվով 30 մարզիկ և մարզիչ 8 անգամ մասնակցել է աշխարհի  առաջնությունների:

1-ին տեղ 1 հոգի

2-րդ տեղ 1 հոգի

3-րդ տեղ 5 հոգի

Տարվա լավագույն արդյունքները

  1. Մանվել Պետրոսյանը մասնակցելով երիտասարդների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը գրանցել է մեծ հաղթանակ՝ Արցախի սպորտային պատմության մեջ առաջին անգամ օլիմպիական մարզաձևից գրավելով 2-րդ մրցանակային տեղը

2. Էրիկ Առստամյանը Վրաստանի Թբիլիսի քաղաքում մասնակվելով ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը գրավել է 3-րդ մրցանակային տեղը,

3. Դավիթ Հովսեփյանը մայիս ամսում Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մասնակցելով սամբոյի Եվրոպայի, իսկ հոկտեմբեր ամսում Հունաստանի Սալոնիկ քաղաքում պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնություններին գրավել է համապատասխանաբար 1-ին և 3-րդ մրցանակային տեղերը:

4.Արթուր Առուշանյանը Լեհաստանի Կրակով և Սվինոույսցե քաղաքներում մասնակցելով կիոկուշին կարատեի աշխարհի (KWF) 3-րդ և Եվրոպայի 34-րդ(KWU) առաջնություններին գրավեց համապատասխանաբար 1-ին և 3-րդ մրցանակային տեղերը՝ դառնալով աշխարհի քառակի չեմպիոն:

5. Միխայիլ Մխիթարյանը հոկտեմբեր ամսում Սերբիայի Բելգրադ քաղաքում մասնակցեց ավանդական կարատեի (ETKF) 35-րդ Եվրոպայի առաջնությանը գրավեց 1-ին մրցանակային տեղը:

6. Յուրի Կարոգլանյանը նոյեմբեր ամսում Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում մասնակցելով սեղմում հենարանից վարժության Եվրոպայի առաջնությանը գրավեց 1-ին մրցանակային տեղը, իսկ դեկտեմբերին ուժային եռամարտի ՀՀ առաջնության ժամանակ 285,5կգ արդյունքով կքանիստ վարժությունում գրանցել է ՀՀ ռեկորդ:

7.Ալեքսանդր Մովսեսյանը Ռումինիայի Բուխարեստ քաղաքում մասնակցելով Հաշմանդամային բազկամարտի աշխարհի 42-րդ առաջնությանը՝ լսողական խանգարումով մարզիկներ դասակարգումով ՝ գրավել է 3-րդ մրցանակային տեղը:

 8.Հաջողություններ ենք ունեցել նաև ՀՀ առաջնություններում խաղային մարզաձևերից. Մ-16 տարեկան աղջիկների բասկետբոլի հավաքական թիմը մասնակցելով ՀՀ կանոնավոր առաջնությանը գրավեցին 1-ին մրցանակային տեղը:

1