Տեղեկատվություն՝ արցախցի մարզիկների, ՀՀ, միջազգային, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մասնակցության և գրաված տեղերի մասին
ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի սպորտի վարչությունից հայտնում են, որ հաշվետու տարում ԱՀ-ում կազմակերպված, արցախցի մարզիկների, ՀՀ, միջազգային, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մասնակցության և գրաված տեղերի մասին.
- Սպորտի վարչության և ֆեդերացիաների կողմից կազմակերպվել ու անց է կացվել թվով 17 տեղական մարզական միջոցառում 810 մասնակիցներով (մարզիկներ և մարզիչներ):
- ԱՀ-ից թվով 1595 մարզիկ և մարզիչ 100 անգամ ՀՀ-ում մասնակցել է մարզական միջոցառումների (ՀՀ առաջնություններ, գավաթի խաղարկություններ, հուշամրցաշարեր և մրցաշարեր):
1-ին տեղ 208 հոգի
2-րդ տեղ 135 հոգի
3-րդ տեղ 194 հոգի
- ԱՀ-ից թվով 258 մարզիկ և մարզիչ 28 անգամ մասնակցել է միջազգային մրցաշարերի:
1-ին տեղ 38 հոգի
2-րդ տեղ 29 հոգի
3-րդ տեղ 31 հոգի
- ԱՀ-ից թվով 45 մարզիկ և մարզիչ 16 անգամ մասնակցել է Եվրոպայի առաջնությունների:
1-ին տեղ 5 հոգի
2-րդ տեղ 4 հոգի
3-րդ տեղ 10 հոգի
- ԱՀ-ից թվով 30 մարզիկ և մարզիչ 8 անգամ մասնակցել է աշխարհի առաջնությունների:
1-ին տեղ 1 հոգի
2-րդ տեղ 1 հոգի
3-րդ տեղ 5 հոգի
Տարվա լավագույն արդյունքները
- Մանվել Պետրոսյանը մասնակցելով երիտասարդների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը գրանցել է մեծ հաղթանակ՝ Արցախի սպորտային պատմության մեջ առաջին անգամ օլիմպիական մարզաձևից գրավելով 2-րդ մրցանակային տեղը
2. Էրիկ Առստամյանը Վրաստանի Թբիլիսի քաղաքում մասնակվելով ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը գրավել է 3-րդ մրցանակային տեղը,
3. Դավիթ Հովսեփյանը մայիս ամսում Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մասնակցելով սամբոյի Եվրոպայի, իսկ հոկտեմբեր ամսում Հունաստանի Սալոնիկ քաղաքում պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնություններին գրավել է համապատասխանաբար 1-ին և 3-րդ մրցանակային տեղերը:
4.Արթուր Առուշանյանը Լեհաստանի Կրակով և Սվինոույսցե քաղաքներում մասնակցելով կիոկուշին կարատեի աշխարհի (KWF) 3-րդ և Եվրոպայի 34-րդ(KWU) առաջնություններին գրավեց համապատասխանաբար 1-ին և 3-րդ մրցանակային տեղերը՝ դառնալով աշխարհի քառակի չեմպիոն:
5. Միխայիլ Մխիթարյանը հոկտեմբեր ամսում Սերբիայի Բելգրադ քաղաքում մասնակցեց ավանդական կարատեի (ETKF) 35-րդ Եվրոպայի առաջնությանը գրավեց 1-ին մրցանակային տեղը:
6. Յուրի Կարոգլանյանը նոյեմբեր ամսում Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում մասնակցելով սեղմում հենարանից վարժության Եվրոպայի առաջնությանը գրավեց 1-ին մրցանակային տեղը, իսկ դեկտեմբերին ուժային եռամարտի ՀՀ առաջնության ժամանակ 285,5կգ արդյունքով կքանիստ վարժությունում գրանցել է ՀՀ ռեկորդ:
7.Ալեքսանդր Մովսեսյանը Ռումինիայի Բուխարեստ քաղաքում մասնակցելով Հաշմանդամային բազկամարտի աշխարհի 42-րդ առաջնությանը՝ լսողական խանգարումով մարզիկներ դասակարգումով ՝ գրավել է 3-րդ մրցանակային տեղը:
8.Հաջողություններ ենք ունեցել նաև ՀՀ առաջնություններում խաղային մարզաձևերից. Մ-16 տարեկան աղջիկների բասկետբոլի հավաքական թիմը մասնակցելով ՀՀ կանոնավոր առաջնությանը գրավեցին 1-ին մրցանակային տեղը: