Տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում
Գիշերը հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն:
Երեկոյան թշնամին շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունին, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:
Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները.
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակ