Տեղ գյուղում զոհված Նարեկ Սարգսյանը հատուկջոկատային էր
Գլխավոր » Լրահոս » Տեղ գյուղում զոհված Նարեկ Սարգսյանը հատուկջոկատային էր

Տեղ գյուղում զոհված Նարեկ Սարգսյանը հատուկջոկատային էր

Սյունիքի մարզի Տեղ գյուղում երեկ՝ ապրիլի 11-ին, ադրբեջանական սադրանքի հետեւանքով զոհված 29-ամյա հատուկջոկատային Նարեկ Սարգսյանը Սեւան քաղաքից էր:

NEWS.am-ին Նարեկ Սարգսյանի դասղեկը պատմեց, որ Նարեկը ամուսնացած չէր, երկու եղբայր ուներ: Նրա մայրը դպրոցում Ռուսաց լեզվի ուսուցչուհի էր, վերջերս էր ազատվել աշխատանքից:

Նարեկը մինչեւ զինվորական դառնալը սովորել է Սեւանի քոլեջի ծրագրավորման բաժնում:

«Սիրում էր իր գործը: Մայրն ասում էր՝ հստակ չգիտենք, թե որտեղ է ծառայում, մեկ այստեղ է, մեկ այնտեղ: Ընտանիքն այդքան էլ ապահով վիճակում չէր: Մայրիկին վերջերս որ հանդիպեցի, ասաց՝ Նարեկն է վերջին հույսս: Նա տան բոլոր հարցերը կարգավորողն էր: Շատ կազմակերպված տղա էր, ձգտող էր»,- պատմեց դասղեկը:

Հիշեցնենք, որ Տեղ սահմանամերձ գյուղում երեկ փոխհրաձգություն է եղել։ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին, որից հետո կրակ են բացել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։

Փոխհրաձգության հետեւանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։

1