Տեղ գյուղում նման իրավիճակ չէր լինի, եթե մեկ տարի առաջ կատարվեր ամրաշինական աշխատանք
Գլխավոր » Լրահոս » Տեղ գյուղում նման իրավիճակ չէր լինի, եթե մեկ տարի առաջ կատարվեր ամրաշինական աշխատանք

Տեղ գյուղում նման իրավիճակ չէր լինի, եթե մեկ տարի առաջ կատարվեր ամրաշինական աշխատանք

Այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն ամփոփել է խորհրդարանական շաբաթը։ ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ներկայացրել է կարևորագույն անցուդարձերի վերաբերյալ դիրքորոշումն ու գնահատել արվածը։

«Անզեն աչքով էլ երևում է, որ Տեղ գյուղում թշնամական առաջխաղացումը չէր լինի, եթե իշխանության ղեկին լիներ երկրի մասին մտածող, գործողությունները ծրագրող, համակարգված գործողություններ, կառավարում իրականացնող անձնավորություն»,- ասաց նա։

Նա նշեց, որ Տեղ գյուղում թշնամին այդքան առաջխաղացում չէր ունենա, քանի որ մեկ տարի առաջ արդեն հայտնի էր, որ ճանապարհը փոխվելու է Տեղ-Կոռնիձոր ուղղով և մեկ տարվա ընթացքում հնարավոր էր և ամրաշինական, ինժեներական աշխատանքներ, և տեղակայման ամբողջական համալիր ծրագիր իրականացնել։

«Ամենախորհրդանշականն է. 30 տարվա մեջ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ նկարվել են «Ազատ Արցախը ողջունում է Ձեզ» ցուցանակի առաջ, երբ դու գիտես, որ ամսի մեկին հեռանում ես այդ հատվածից, մեկը չկա՞ր երկիրը սիրող, որ ասեր՝ այս ցուցանակը տանենք։ Տեղ գյուղի հետ կապված ամենախորհրդանշականը այդ ցուցանակը գերության մեջ թողնելն է»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Անդրադառնալով ադրբեջանցի զինծառայողների՝ Հայաստանի տարածք մտնելուն, ու, մասնավորապես, դրանցից մեկին ապրիլի 13-ին քաղաքացիների կողմից բռնելուն՝ նա ասաց. «Երեկ փակ հանդիպմանը ներկա էր ԱԱԾ հակահետախուզության պետի տեղակալը, Հայաստան ներխուժած երկորրդ ադրբեջանցու հետ կապված ամբողջական տեղեկատվություն չկարողացավ տալ՝ ասելով, որ դեպքը նոր է տեղի ունեցել։

Փաստ է, որ երեք օր շարունակ ադրբեջանցի զինվորը կարողացել է Սիսիանից հասնել մինչև Կապան։ Սա ինքնին արտառոց ու խայտառակ դեպք է։

Երկրորդ խայտառակ դեպքը, որ արդեն տևական ժամանակ է կա, ԱԺ դահլիճում է եղել, երբ Նիկոլ Փաշինյանը, իր վրա վերցնելով նախաքննական, հետախուզական, հակահետախուզական, փաստաբանական, ալիևյան, բոլոր պաշտոնները, փորձում էր բացատրել, որ նա կարող է՝ հետ է գնացել։

2020թ.-ի հուլիսյան դեպքերն էլ փորձում էր բացատրել, թե ադրբեջանցիները Տավուշում մեքենայով որ եկել էին, երևի մոլորել էին»։

Ճեպազրույցների ժամանակ լրագրողները հարց ուղղեցին Գեղամ Մանուկյանին՝ արդյո՞ք ՀՅԴ-ն չի կիսում պատասխանատվություն 2018-ին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին ընտրելու համար։

«Հեռվից շատ հեշտ է դատողություն անել, երբ տեղափոխվում ենք 2018 թվականի ապրիլ ամիս՝ հանրային մթնոլորտ, երբ վարչապետը հրաժարական էր տվել, վարչապետ չկար։ Պետք է նկատի ունենալ, որ այդ ժամանակ կառավարության ձևավորման մեջ Դաշնակցությունը կարճատև մասնակցություն ունեցավ՝ հույս ունենալով, որ իր մասնակցությամբ իրավիճակ կփոխի։ Ի սկզբանե հասկանալի էր, որ շատ վտանգավոր տենդենցներ կարող են լինել։ Երբ պարզ դարձավ, որ անհնար է, մի քանի ամիս հետո ՀՅԴ-ն ոչ միայն մեջ չէր, այլ 2019 թվականին, երբ Հայաստանում որևէ մեկը չէր համարձակվում Նիկոլ Փաշինյանին ասել, որ «աչքի վերևը ունք կա», Դաշնակցությունն առաջին քաղաքական ուժն էր, որ Ազատության հրապարակում հանրահավաքով զգուշացնում էր այս իշխանությունների վտանգավոր գործողությունների մասին»,- ասաց պատգամավորը։

arfd.am

1