Ծիծեռնավանքը վերափոխելու մտադրության իրական նպատակները եւ վանքի ապագան հարցականի տակ են

Ադրբեջանական իշխանությունները հայտարարել են, թե «վերականգնելու» են հայկական Ծիծեռնավանքը, որը գտնվում է Արցախի Հանրապետության Բերձորի շրջանում՝ ներկայումս Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Սակայն մտադրության իրական նպատակները եւ վանքի ապագան հարցականի տակ են։ Հայտնի չէ, թե ինչ կերպ է շարունակելու իր գոյությունը վանքը՝ վերականգնումից հետո։
Ենթադրելի է, որ հայկական վանքը կարող է հանձնվել Ադրբեջանի կողմից խրախուսվող աղվանա-ուդիական քրիստոնեական համայնքին՝ փորձելով վերագրվել հայկական մշակութային ժառանգությունը։
Նշենք, որ Ադրբեջանը հայկական Ծիծեռնավանքը կոչում է «Աղօղլանի վանք»՝ փորձելով փոխել ոչ միայն դրա մշակութային, այլեւ պատմական ինքնությունը։