Ծիրանի փառատոն Արտաշատում, որտեղ եւս Արցախյան շունչ կար
Գլխավոր » Լրահոս » Ծիրանի փառատոն Արտաշատում, որտեղ եւս Արցախյան շունչ կար

Ծիրանի փառատոն Արտաշատում, որտեղ եւս Արցախյան շունչ կար

Հունիսի 22-ին Արտաշատ համայնքի Դվին բնակավայրն իր հյուրնկալ դռներն էր բացել Արարատի մարզում առաջին անգամ կազմակերպված ծիրանի փառատոնի մասնակիցների և հյուրերի առջև։

Միջոցառումը կազմակերպվել և ֆինանսավորվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության /ՅուԷսԷյդ/ և Ազգային ժողովրդավարության ինստիտուտի /ԷնԴիԱյ/ կողմից՝ իրականացվելով Արտաշատի համայնքապետարանի համագործակցությամբ։

Ծնունդով Արցախից Նինել Գաբրիելյանը, ով բնակություն է հաստատել այդ համայնքում, ոչ միայն վարում էր փառատոնը, այլ նաեւ ներկայացել էր արցախյան տաղավարով։ Աչք էր շոյում և հյուրերի ուշադրությունը գրավում ՆինելԳաբրիելյանի տաղավարը, որտեղ ներկայացված էր արցախյան փախլավան ու ախորժաբույր ժենգյալով հացը։

Փառատոնի ընթացքում հատուկ տեղ էր հատկացվել նաև երեխաներին, որտեղ նրանք կարողանում էին հաճելի ժամանց ունենալ։ Բոլոր հետաքրքրված այցելուների համար ինֆորմացիոն տաղավարի մոտ հասանելի էին տարբեր հնարավորություններ՝ առանձին վճարովի տուրեր Դվին պատմական հնավայր, եկեղեցի, էքստրիմ սպորտ Ազատի ջրամբարում։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

1