Ճանաչողական այց դեպի Գտչավանք
Հունիսի 6-ին ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միության անդամներն այցելել են ԱՀ Հադրութի շրջանի Տողի մոտ գտնվող Գտչավանքի վանական համալիր:
Միության անդամները ՀՅԴ Հադրութի կառույցի որոշ անդամների հետ հարգանքի տուրք են մատուցել Արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատարներ, դաշնակցական Արմեն Գասպարյանի (Արմենչո) և Վիգեն Գրիգորյանի շիրիմներին:
Այնուհետև ծանոթացել են Տողի Մելիքական ապարանքի պատմությանը, այցելել Սուրբ Հովհաննես եկեղեցի, Գտչավանքի վանական համալիր: Երիտասարդներն աղբից մաքրել են Գտչավանքի հարակից տարածքը:
ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Սերգեյ Շահվերդյանը ներկաներին ներկայացրել է Տողի պատմության որոշ դրվագներ, կարևորել հայրենի երկրի պատմության իմացությունն ու դրա իսկությունն ապացուցող պատմական հուշարձանների վերականգնումն ու պահպանումը: