Ծանրամարտի Եվրոպայի 2023 թ․ առաջնության մեկնարկին Ադրբեջանի դրոշը վառեցին եւ հեռացրին դահլիճից

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ընթացքում տեղի ունեցավ դրոշների շքերթը։ Երրորդ երկիրը հայտարարվեց Ադրբեջանը: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն տրիբունաները սուլեցին, երբ դահլիճ բերեցին Ադրբեջանի դրոշը։
Քիչ անց մարզադահլիճից երկրպագուներից մեկը վազեց բեմ, դրոշը պահող աղջկա ձեռքից խլեց Ադրբեջանի դրոշը, վառեց եւ դուրս հանեց դահլիճից։ Անվտանգության աշխատակցին հաջողվեց բռնել ակցիա իրականացնողին, այնուհետեւ նոր դրոշ բերել ներս։
Ըստ տարածված լուսանկարների՝ թշնամական երկրի դրոշը հայաստանյան բեմից հեռացնողը հայտնի դիզայներ Արամ Նիկոլյանն է։
yerkir.am