«Ծաղիկներ զինվորից…» խորագրով ծրագիր՝ ՀՅԴ Արցախի երիտասարդական և պատանեկան միությունների կողմից
ՀՅԴ Մարտունու, Աշանի երիտասարդական և պատանեկան միությունների կողմից Մայրության և գեղեցկության տոնի առթիվ ծաղիկներ են բաժանվել Մարտունու և Աշանի 44-օրյա պատերազմի զոհերի կանանց և մայրերին:
ՀՅԴ երիտմիության անդամների խոսքով, այս ծրագրով ցանկանում են ուշադրության կենտրոնում պահել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հարազատներին և իրենց որդիների փոխարեն ծաղիկներ նվիրել: