Տարին բավականին ծանր էր, որն իր ազդեցությունը թողել է նաև վիճակագրական ցուցանիշների վրա
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Տարին բավականին ծանր էր, որն իր ազդեցությունը թողել է նաև վիճակագրական ցուցանիշների վրա

Տարին բավականին ծանր էր, որն իր ազդեցությունը թողել է նաև վիճակագրական ցուցանիշների վրա

Ապրիլի 2-ին ԱՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով՝ ներկայացնելով ԱՀ սոցիալ-տնտեսական վիճակը անցած տարվա ընթացքում:

Ըստ նրա՝ հայտնի պատճառներով տարին բավականին ծանր էր, որն իր ազդեցությունը թողել է նաև վիճակագրական ցուցանիշների վրա: 2020թ. ԱՀ համախառն ներքին արդյունքը կազմել է 270.9մլրդ դրամ` 2019թ. 342.5 մլրդ դրամի փոխարեն:

ՀՆԱ-ի արձանագրված 22.4տոկոս անկման շուրջ 9.2տոկոսային կետը կազմում է արդյունաբերությունը, ներառյալ էներգետիկան, 6.4տոկոսային կետը՝ առևտուր և ծառայությունները, 2.4 տոկոսային կետը՝ շինարարությունը, 2.1 տոկոսային կետը՝  գյուղատնտեսությունը:

Անդրադառնալով ժողովրդագրական պատկերին, Մանուշ Մինասյանը նշել է, որ 2020թ. հանրապետությունում ծնվածների թիվը կազմել է 1659 երեխա, մահացածների թիվը` 1529մարդ:

«Նախորդ տարվա համեմատ ծնվածների թիվը նվազել է 460 մարդով կամ 21.7 տոկոսով, մահացածների թիվը աճել է 374 մարդով կամ 32.4 տոկոսով, արդյունքում բնական աճը կազմել է 130մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 86.5 տոկոսով կամ 834 մարդով: Ի դեպ, նշեմ, որ ՀՀ ՎԿ տվյալներով 2020թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ ՔԿԱԳ ստորաբաժանումների կողմից կատարվել են Արցախի Հանրապետության բնակիչների 260 ծննդյան և 231 մահվան վերաբերյալ գրանցումներ»,- մանրամասնել է ծառայության նախագահը:

2020թ. հանրապետությունում գրանցվել են ամուսնության 317 և ամուսնալուծության 116 դեպքեր: Նախորդ տարվա համեմատ ամուսնության դեպքերը նվազել են 519-ով կամ 62.1տոկոսով, ամուսնալուծության դեպքերը՝ 91-ով կամ 44.0%-ով: 100 նոր կազմավորվող ամուսնական զույգին բաժին է ընկնել ամուսնալուծության 37 դեպք` նախորդ տարվա 25-ի փոխարեն:

1